1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ոստիկանության պետի 27.03.2017թ. № 816-Ա հրամանը
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի ՀՕ-6-Ն 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝

1. Սահմանել օրենքով նախատեսված հատուկ միջոցների տեսակներից յուրաքանչյուր մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից օգտագործվող հետևյալ քանակությունը՝
1) տեխնիկական պայմաններին համապատասխանող ռետինե մահակներ և ձեռնաշղթաներ, կազմակերպությունում աշխատող որակավորված պահնորդների (թիկնապահների) թվաքանակին համապատասխան՝ յուրաքանչյուրին մեկական միավորի հաշվարկով,
2) ծառայությունների մատուցման պայմանագրի պահանջներից և պահպանվող օբյեկտի առանձնահատկություններից ելնելով՝ անհրաժեշտ քանակությամբ պահնորդական շներ և տրանսպորտային միջոցը հարկադիր կանգնեցնելու միջոցներ:
2. ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա.Կիրակոսյանին՝
1) ապահովել սույն հրամանի քաղվածքի տրամադրումը մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպություններին,
2) հսկողություն սահմանել հրամանի պահանջների կատարման նկատմամբ:
3. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա.Ահարոնյանին՝ ապահովել սույն հրամանի քաղվածքի տեղադրումը ՀՀ ոստիկանության http://www. police.am կայքէջում:
4. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայություններին:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ
Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

27.03.2017թ.
ք. Երևան