ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

«Կանայք ոստիկանությունում» թեմայով տարածաշրջանային հերթական համաժողով Թբիլիսիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Կանայք ոստիկանությունում» թեմայով տարածաշրջանային հերթական համաժողով Թբիլիսիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտի 3-ից 6-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպարտամենտի կողմից կազմակերպված «Կանայք ոստիկանությունում» թեմայով տարածաշրջանային 4-րդ համաժողովը: Ամենամյա այս միջոցառման նպատակն է բարձրացնել իրավապահ մարմիններում աշխատող կանանց որակավորումը, ընդգծել նրանց դերը ոստիկանությունում:
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Նորլանդը, Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, ինչպես նաեւ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ոստիկանության ավագ խորհրդական Մայքլ Թըրնըրը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Պակիստանի եւ Ֆիլիպինների ՆԳՆ և ոստիկանության կին ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում Կանադայի և ԱՄՆ իրավապահ ոլորտի ներկայացուցիչները հանդես եկան մանկական մահացությունների, ընտանեկան բռնությունների եւ ընդհանրապես մահվան ելքով դեպքերի քննության, ձգաբանական փորձաքննության, հասարակայնության հետ կապերի, արտակարգ իրավիճակներում բանակցությունների վարման, ինքնապաշտպանության մարտավարության եւ մասնագիտական զարգացման ռազմավարության մասին դասախոսություններով, որոնք համակարգչային տեխնիկայի կիրառման շնորհիվ անցան առավել գործնական և բովանդակալից:
ՀՀ ոստիկանության պատվիրակության անդամները համաժողովի օրերին ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն ինչպես ներկայացվող զեկույցների, այնպես էլ դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում:
Համաժողովի ավարտին հանդիսավոր պայմաններում մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։