ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. ՀՀ ոստիկանության կողմից 2017 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. ՀՀ ոստիկանության կողմից 2017 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ

Կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ սահմանված կարգով ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել և 2017թ. նոյեմբերին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը պայմանավորված է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու ոստիկանության լիազորությունների հստակ ամրագրման անհրաժեշտությամբ: Նախագիծը գտնվում է ՀՀ Ազգային ժողովում:
Կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության մյուս նախաձեռնության արդյունքում 23.11.2017թ. ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» թիվ 1495-Ն որոշումը, որն ուժի մեջ Է մտել 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. գերակա խնդիրների շրջանակներում ՀՀ ոստիկանության աշխատանքներն ընթացել են 3 ուղղություններով՝
1) Միջոցներ են ձեռնարկվել Երևան քաղաքում համայնքային ոստիկանության երկու նոր հենակետ կառուցելու ուղղությամբ: Մասնավորապես՝ շինարարական աշխատանանքերի իրականացման նպատակով կնքվել է համապատասխան պայմանագիր, որի համաձայն՝ Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին կկառուցվեն, կկահավորվեն և շահագործման կհանձնվեն նոր հենակետերը: Համայնքային ոստիկանության ընդլայնումը կնպաստի հասարակության կողմից ոստիկանության նկատմամբ վստահության ամրապնդմանը և իրավախախտումների առավել արդյունավետ նախականխմանն ու բացահայտմանը:
2) Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով շարունակվել են Տավուշի մարզում հաշվառման-քննական ստորաբաժանման նոր վարչական շենքի և քննական ավտոդրոմի կառուցմանն ուղղված աշխատանքները: Նշված աշխատանքներն իրականացվում են ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին և ՀՀ կառավարության 2018 թվականի գերակա խնդիրների շրջանակներում ծրագրված է հաշվառման-քննական ստորաբաժանման նոր վարչական շենքը և ավտոդրոմը շահագործման հանձնել մինչև 2018 թվականի ավարտը:
3) ՀՀ կառավարության համապատասխան մասնագետների և Միգրացիայի միջազգային կազմակերպության հրավերով ՀՀ ժամանած միջազգային փորձագետի աջակցությամբ կազմվել է Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման նոր համակարգի ձեռքբերման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքը և ներկայացվել համապատասխան մրցութային հանձնաժողովի քննությանը: Մրցութային հանձնաժողովի կողմից հաստատվել է նաև համապատասխան գործողությունների ժամանակացույցը, որով սահմանվել են հստակ ժամկետներ պայմանագիրը կնքելու, ինչպես նաև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման նոր համակարգը գործարկելու համար: