Հրացան՝ ննջասենյակի զգեստապահարանից
Օրերս ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն այցելել են 1967 թ. ծնված Եգոր Մ.-ի բնակարան, որտեղ նրանց պահանջով տանտերը ննջասենյակի զգեստապահարանից ներկայացրել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի որսորդական ողորկափող հրացան:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: