ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ
 
                                            Սեպտեմբերի 29-ին` ժամը 14.30-ին, ՀՀ ոստիկանության շտաբի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, անձնագրային և վիզաների վարչության, «Ճանապարհային ոստիկանության» ծառայության ներկայացուցիչները հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում լրագրողներին կներկայացնեն ՀՀ ոստիկանության տարեկան գործունեության արդյունքները։ Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 14.20-ը: 
 Հասցեն` Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ: 
 Տեղեկատու հեռախոս՝ 011-54-73-14:

 
    					 
    					 
    					 
    					 
    					