Ստուգման ժամանակ ապօրինի պահվող հրազեն է հայտնաբերվել
 
                                            Նոյեմբերի 29-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը, զենքի և փամփուշտների պահման պայմանները, ամբողջականությունը և անվտանգության պայմանները ստուգելու նպատակով, այցելել է Կոշ գյուղի բնակիչներից մեկի տուն: 24-ամյա երիտասարդի անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի 12 մմ տրամաչափի զենքի պահման պայմանները ստուգելու ժամանակ չհրկիզվող պահարանում հայտնաբերել է ապօրինի պահվող որսորդական հրազեն: 
24-ամյա երիտասարդը, ապօրինի զենք պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: 
 Նախաձեռնվել է վարչական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					