ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալված է

Փետրվարի 10-ին, ժամը 03.05-ին, հիվանդանոցից  ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի հրազենային վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված  Գագիկ Ա.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ փետրվարի 10-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենային վնասվածք է պատճառել նրան և դիմել փախուստի:
Ոստիկանության  ծառայողների  ձեռնարկած   միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Կատովսկու փողոցի թիվ 23 տան մոտ, վիճաբանության ժամանակ, Գագիկ Ա.-ի վրա կրակել և  վնասվածքը պատճառել է 1987 թ. ծնված Արմեն Գ.-ն, որը ոստիկանության ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 16.00-ին, ներկայացել է բաժին,  ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը` պահունակով, լիցքավորված 4 փամփուշտով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգրքի 34-104 հոդվածի  1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Արմեն Գ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: