Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
 
                                            Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 22-ին Տարոնի բաժին է ներկայացել 41-ամյա Արթուր Ա.-ն, որը Հունաստանի իրավապահների կողմից միջազգային հետախուզման մեջ էր:
 Ներկայանալու մասին հայտնվել է դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					