ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Հորդորում ենք լինել օբյեկտիվ և չշահարկել ոստիկանության՝ բացառապես օրենքի և իր լիազորությունների շրջանակում իրականացվող գործողությունները

21.05.2019 16:12 Պարզաբանում

Նկատի ունենալով, որ որոշ լրատվամիջոցներում ու սոցցանցերում վերջին շրջանում և հատկապես այսօր՝ առերևույթ քննադատական, իրականում՝ անփաստարկ քննադատական հայտարարություններ են տարածվում ոստիկանության հասցեին, հարկ ենք համարում անդրադառնալ հետևողականորեն «հրատապ» դարձվող այդ կարգի մի քանի թիրախավորումների:
«Քննադատողները», մասնավորապես, պարբերաբար հիշատակում են ոստիկանության Կենտրոնական բաժնում «տրանսգենդերների» հետ կապված միջադեպին իբր ընթացք չտալը, հրաշալի իմանալով, թե իրականում ինչ գործողություններ են կատարվել իրավապահ մարմինների կողմից:
Ստիպված ենք արդեն որերորդ անգամ հայտնել, որ նշված միջադեպով ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երկու անձի մեղադրանք էր առաջադրվել, որոնք ձերբակալվել էին: Նրանցից մեկը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ մյուսը կալանավորված է, և գործը դատաքննության փուլում է:
Շահարկվում է նաև Հրանտ Մարգարյանի հետ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը:
Հայտնում ենք, որ արդեն իսկ 7 անձ ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն է տվել: Հետաքննությունը շարունակվում է:
Ի դեպ, այդ միջադեպով հաղորդում ներկայացրած անձը հրապարակավ իր գոհունակությունն է հայտնել ոստիկանության գործողությունների կապակցությամբ։
«Թիրախներից» մեկն էլ, այսպես ասած, Վարդգես Գասպարիի «գործն» է։
Հայտնում ենք, որ 2019 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շրջակայքում հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողներին Վարդգես Գասպարիի կողմից հրապարակայնորեն վիրավորելու փաստական տվյալը ստուգելու նպատակով իրականացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 հոդվածի հատկանիշներով: Գործի քննությանը մասնակցելու և դիրքորոշում հայտնելու իր իրավունքի մասին ենթադրյալ իրավախախտ անձը պատշաճ ծանուցվել է՝ ծանուցումը առձեռն հանձնելու եղանակով:
Ինչ վերաբերում է զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում տեղ գտած ահազանգերին արձագանքելուն, ապա դա ոչ միայն օրենքի պահանջն է, այլև ոստիկանության աշխատանքի սկզբունքը: Եվ կարծում ենք, որ ոստիկանության կողմից յուրաքանչյուր ահազանգի արձագանքելը պետք է դրական գնահատվի հասարակության կողմից, ոչ թե հակառակը:
Ոստիկանությունը գործել, գործում և գործելու է այդ սկզբունքով: Իսկ բոլոր նրանց, ովքեր ոստիկանության աշխատանքի գնահատումը պայմանավորում են սեփական շահերով կամ նախասիրություններով, հորդորում ենք լինել օբյեկտիվ և ինչ-ինչ խնդիրների լուծման նպատակով չշահարկել ոստիկանության՝ բացառապես օրենքի և իր լիազորությունների շրջանակում իրականացվող գործողությունները: