ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է` բոլոր օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության
                        06.05.2013 17:42
                        Ընտրություններ
                                                                                                                                 
                                                                        
                    
                                                             
                                            Մայիսի 5-ի գիշերը, Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո,  մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել է  բնակիչների հանգիստն ու անդորրը:
Մայիսի 6-ի դրությամբ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով`  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համակեցության կանոնները խախտած 16 անձանց նկատմամբ:
Վարչական պատասխանատվության են ենթարկվել 2 անձ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, 2-ը՝ Արաբկիրի, 3-ը՝ Նոր Նորքի և Ավանի, 2-ը՝ Շենգավիթի, 3-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 2-ը՝ Աջափնյակ-Դավթաշեն և 2-ը Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջաններում հրավառություն իրականացնելու համար: 
                                            
 
    					 
    					 
    					 
    					 
    					