1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից 2013 թ. ընթացքում իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից 2013 թ. ընթացքում իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը 2013 թ. ընթացքում իր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և համակարգել է ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների քրեական հետախուզության ծառայության աշխատանքները` միաժամանակ ակտիվ գործունեություն ծավալելով նաև հանցագործությունների նախականխման, բացահայտման և հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ: Այսպես. քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների անմիջական նախաձեռնությամբ և տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 2013 թ. ընթացքում բացահայտվել է ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործությունների 239 դեպք, այդ թվում` սպանության և սպանության փորձի 14, ավազակության 11, կողոպուտի 4, գողության 81 /որոնցից 41-ը` բնակարանային/, խուլիգանության 2, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման 12, մարմնական վնասվածք պատճառելու 35, խարդախության 38 և 42 այլ /ԱՏՄ փախցնել, թմրամիջոցների հայտնաբերում, փաստաթղթերի կեղծում, սահմանի ապօրինի հատում, մաքսանենգություն, մարդու առևտուր, անձին ազատությունից ապօրինի զրկելը, կաշառակերություն և այլն/: 
Հաշվետու ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 36 և այլ երկրների կողմից հետախուզվող 62 անձ, ովքեր հետախուզվել են ՌԴ, ԱՄՆ, ՉՀ, ԻԻՀ և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից:
Նույն ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների և օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել ու ՀՀ է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 61 անձ, որոնցից 7-ը` այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել են գործուղման մեկնած քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների նախաձեռնությամբ: Բացի այդ, հայտնաբերվել է որպես անհայտ կորած հետախուզման մեջ գտնվող 1 անձ: