ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմինների 2011 թ. գործունեության արդյունքները

18.01.2012 17:27 Տարի
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմինների 2011 թ. գործունեության արդյունքները
Հունվարի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
2011 թ. ՀՀ ոստիկանության գործունեության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը և ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Նշվեց, որ հաշվետու տարում հանրապետությունում գրանցվել է հանցագործության 16572 դեպք: Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 0,8 տոկոսով, քրեական հետախուզության գծով` 2,8 տոկոսով, առանձնապես ծանր հանցագործություններով` 13,8 տոկոսով: Հանցագործությունների թվաքանակի աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 4341 հանցագործության դեպք, կատարված լինելով նախորդ տարիներին, ոստիկանության ջանքերով հայտնաբերվել և հաշվառման է վերցվել նախորդ տարվա ընթացքում:
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում առգրավվել է 20 կգ 28 գրամ մարիխուանա, 1 կգ 242 գ մետամֆետամին, 1 կգ 163 գրամ ափիոն, 90 կգ 136 գրամ հերոին եւ այլն: Այսպես կոչված «ծանր» թմրամիջոցների գրեթե 98,0%-ը Հայաստան են ներմուծվել հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ ափիոն, հերոին եւ այլն:
Շարունակվել է պայքարը մարդկանց ապօրինի փոխադրման՝ թրաֆիքինգի դեմ: 2011 թ. ընթացքում հանրապետությունում բացահայտվել է կանանց պոռնկության ներգրավելու եւ շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման 10 դեպք:
ՀՀ ոստիկանության օպերատիվ ծառայությունները հայտնաբերել են տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցագործության 1112 դեպք (2010 թ.՝ 896):
2011 թ. ընթացքում հայտնաբերվել է կաշառակերության 70 դեպք, որոնցից 54-ը՝ ոստիկանության ջանքերով:
Հաշվետու  ժամանակահատվածում հայտնաբերվել է 853 հետախուզվող, այդ թվում 20-ը՝ սպանության, 21-ը՝ ավազակության, 14-ը՝ կողոպուտի, 127-ը՝ գողության, 102-ը՝ խարդախության, 77-ը՝ խուլիգանության, 4-ը` բռնաբարության համար եւ այլն։ Բացի այդ, հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ձերբակալվել են այլ պետությունների կողմից հետախուզվող 183 հանցագործներ: Միեւնույն ժամանակ, ԱՊՀ եւ այլ պետություններում ձերբակալվել եւ ՀՀ են տեղափոխվել 61 հետախուզվող:
2011 թվականին հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2319 պատահար (2010 թ.` 1974), որի հետեւանքով զոհվել է 327 (2010 թ.` 294) եւ մարմնական վնասվածքներ ստացել 3354 (2010 թ.` 2670) մարդ:
Ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի են ենթարկվել 886 ծառայողներ (2010 թ՝. 821), որոնցից 82-ը ազատվել են ոստիկանությունից (2010 թ.՝ 56), պաշտոնն իջեցվել է 18-ի, կոչումն իջեցվել է 6-ի, զգուշացվել են պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին 27 ծառայողներ եւ այլն:
2011թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 86 քրեական գործ, որի արդյունքում դատապարտվել են ոստիկանության 16 ծառայողներ:
ՀՀ ոստիկանության պետն անդրադարձավ նիստի աշխատակարգի, ինչպես և համակարգի գործունեության սկզբունքներին:
Վլադիմիր Գասպարյանը առանձին-առանձին անդրադարձավ նաև բոլոր ստորաբաժանումների և ծառայությունների աշխատանքին, վերլուծեց ձեռքբերումներումն ու թերացումները առանձին հանցատեսակների կանխարգելման և բացահայտման ոլորտում:
Մասնավորապես, ընդգծելով օպերատիվ  ծառայությունների գործունեության կարևորությունը` Վլադիմիր Գասպարյանը շեշտեց, որ դեռևս գործում է հանցագործությունները գրանցումից թաքցնելու և քաղաքացիներից հայտարարություններ չընդունելու հանցավոր պրակտիկան, ինչը խիստ բացասաբար է ազդում ոստիկանության գործունեության վրա և, որ առավել վտանգավոր ու անհանդուրժելի է, խախտում է հասարակության հավատը ոստիկանության հանդեպ:
Կարևորելով հասարակական կարգի պահպանման և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները` Վլադիմիր Գասպարյանը շեշտեց ոչ միայն կառուցվածքային փոփոխությունների, այլև սկզբունքների ու մոտեցումների արմատական բարեփոխման անհրաժեշտությունը:
 
Խոսքը մասնավորապես, տեղամասային տեսուչների մասին է, որոնց աշխատանքային ոլորտը տարիներ շարունակ դիտվել է որպես երկրորդային օղակ, մինչդեռ հենց այդտեղ է կայանում իրական շփումը հասարակության հետ և այդտեղ է պետք հասնել հասարակություն-ոստիկանություն առարկայական փոխգործակցության, որի նշանակությունն անգնահատելի է հանցագործությունների կանխարգելման գործում:
Խոսելով ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ու ծառայությունների փոխգործակցված աշխատանքի անհրաժեշտության մասին` Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց տեղամասային տեսուչների և անչափահասների գործերով ծառայության համագործակցության կարևորությունը և նշեց, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվող քայլերը հուսադրող են ու պետք է շարունակական լինեն:
Վլադիմիր Գասպարյանը մանրամասն անդրադարձավ նաև համակարգում ընթացող բարեփոխումներին, կադրային փոփոխություններին, հետախուզվողների հայտնաբերմանն ուղղված աշխատանքներին, անձնակազմի հետ տարվող մասնագիտական պարապմունքներին և այդ ոլորտում առկա թերացումներին, ոստիկանական նոր կադրերի պատրաստման գործում կրթահամալիրի առաքելությունը: Իսկ ամենագլխավորը, ընդգծեց ոստիկանության պետը, եղել և մնում է հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, ինչը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանության արդիականացման ծրագրի հաջողության իրական երաշխիքն է:
Կոլեգիայի նիստի ավարտին հրապարակվեցին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանները` ծառայողական պարտականությունների մեջ թերանալու, ծառայական  գործունեությունը ոչ պատշաճ իրականացնելու և առավել ցածր արդյունքներ գրանցելու համար մի շարք ծառայողներ ենթարկվեցին համապատասխան տույժերի, իսկ մի խումբ աշխատակիցներ խրախուսվեցին ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր մակարդակով կատարելու համար: