ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 

Մայիսի 12-ից 15-ը ճանաչողական այցով Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը՝ Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանի գլխավորությամբ:
Այցը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ՝ Հայաստանի ոստիկանության եւ Ֆրանսիայի ՆԳ նախարարության համագործակցության ծրագրի շրջանակներում, բավական հագեցած էր թե՛ մասնագիտական հանդիպումների լայն շրջանակով ու պրոֆեսիոնալիզմով, թե՛ հայ եւ ֆրանսիացի ոստիկանների աշխատանքը համադրելու, առանձնահատկությունների ընդգծման ու փորձի փոխանակման հնարավորությամբ:
Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը նախ այցելեց Ֆրանսիայի ՆԳ նախարարության հասարակական կարգի պահպանության ու երթեւեկության վարչություն եւ հանդիպում ունեցավ Փարիզի եւ կից շրջանների անվտանգության շտաբի կոմիսար Ադամ Ֆլորանսի հետ:
Տեղեկատվական եւ Ղեկավարման սրահում տիկին Ֆլորանսը հայ գործընկերներին ներկայացրեց կառույցի խնդիրներն ու աշխատանքային սկզբունքները: Վարչությունն իրականացնում է հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման գործառույթներ: Իրավիճակը վերահսկվում է տեսախցիկներով. համապատասխան տեղամասերում դիտարկվում է թե՛ ոստիկանների ծառայությունը, թե՛ հասարակական կարգի պահպանումն ընդհանրապես: Տեսախցիկների գործարկումը սկսվել է 2011 թվականից, ներկայումս Փարիզում հասարակական կարգի վերահսկում է իրականացվում շուրջ հազար տեսախցիկներով, իսկ ճանապարհային երթեւեկության վերահսկման մեջ ներգրավված է 14 հազար տեսախցիկ: Միայն վերջին երկու տարում տեսագրությունների միջոցով բացահայտվել է շուրջ 7 հազար հանցագործության դեպք:
Կոմիսար Սիմոնենը հայ գործընկերներին հրավիրեց Հասարակական կարգի ապահովման հարցերով տեղեկատվական եւ ղեկավարման կենտրոն՝ աշխատանքի մեջ ներկայացնելու տեսադիտարկման համակարգի հնարավորությունները: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այդ պահին Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներից մեկում ցույց էին անում, հանրահավաք էր, եւ տեսախցիկները հնարավորություն էին տալիս լիարժեք դիտարկելու թե՛ ակցիայի ընթացքը, թե՛ մասնակիցների վարքագիծը: Հարկ է նշել, որ Ֆրանսիայում զանգվածային միջոցառումների թույլտվություն տրամադրում են ոչ թե քաղաքային իշխանությունները, այլ՝ ոստիկանությունը: Ինչ վերաբերում է այս միջոցառմանը, ապա կազմակերպիչները Կառավարության շենքի մոտ ցույցի թույլտվություն էին խնդրել, բայց ոստիկանությունն արտոնել էր շենքից երեք փողոց հեռու... Ի դեպ, խոշոր զանգվածային միջոցառումների ժամանակ բոլոր գործողությունները վերահսկվում են հենց այս սրահից, եւ տեսադիտարկմանը հաճախ մասնակցում է Ֆրանսիայի ներքին գործերի ղեկավարությունը:
Հաջորդ օրը մեր պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ֆրանսիայի ոստիկանության Տեղեկատվության եւ հաղորդակցության վարչությունում:
Հայկական պատվիրակությանն ընդունեցին Ֆրանսիայի ՆԳՆ ներկայացուցիչ, քաղաքացիական հարցերով ադմինիստրատոր Դավիդ Ժույաղը եւ նրա տեղակալ, ՆԳ նախարարության խոսնակ Պիեռ Անրի Բրանդեն: Ֆրանսիացի գործընկերները ներկայացրին վարչության խնդիրները՝ համագործակցություն զանգվածային լրատվության միջոցների հետ եւ ներքին գործերի նախարարի խոսնակի գործառույթի իրականացում: ԶԼՄ-ների հետ կապը հիմնականում պահպանվում է էլեկտրոնային փոստի միջոցով: Լրատվության կարեւոր բաղադրիչն է նախարարության կայքէջը, որն ունի 6 միլիոն այցելու, բացի այդ, նախարարությունը ներկայացված է Ֆեյսբուքում, Թվիտերում եւ այլ սոցցանցերում:
Վարչությունը զգալի աշխատանք է կատարում նաեւ հանցագործությունների կանխարգելման ոլորտում՝ նշեց հաղորդակցության հարցերով վարչության պետի տարածքային տեղակալ Նիկոլա Վեյը՝ ներկայացնելով ֆոտո եւ տեսանյութերի հարուստ պահոցը:
Տեղեկատվության եւ հաղորդակցության հարցերով պատասխանատու Ֆիլիպ Գիղոն ներկայացրեց հանցագործությունների կանխարգելման բնագավառում իրականացվող աշխատանքը: Ստորաբաժանումը, մասնավորապես, պատրաստում է հանցավորությանը վերաբերող տեսանյութեր, լուսանկարային հավաքածուներ, բուկլետներ, որոնք, համապատասխան մեկնաբանություններով, տրամադրվում են քաղաքացիներին պրեֆեկտուրաներում, ուսումնական հաստատություններում, իրավապահների կողմից պարբերաբար կազմակերպվող «բաց դռների» օրերին:
Մայիսի 15-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվեց Անվտանգության հանրապետական ջոկատների կենտրոնական վարչությունում եւ հանդիպեց Փարիզի անվտանգության հանրապետական ջոկատների տարածքային ղեկավար Ժան-Ֆրանսուա Բասի եւ ջոկատների տարածքային վարչության շտաբի պետ, կոմիսար Յանիկ Լը Գենի հետ:
Կոմիսար Լը Գենը հյուրերին ներկայացրեց հասարակական կարգի պահպանման բնագավառի իրավական շրջանակը, անվտանգության հանրապետական ջոկատների գործունեության դոկտրինը, ամբոխների կառավարման ոլորտում Ֆրանսիայի փորձը: Կոմիսարը նշեց, որ 1944 թվականին ստեղծված կառույցը Ազգային ոստիկանության կազմի մեջ է, հիմնականում որպես օժանդակ ուժ է օգտագործվում զանգվածային միջոցառումների ժամանակ, իսկ 1-ին ջոկատն ապահովում է հանրապետության նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը:
Յանիկ Լը Գենը հավելեց, որ հանրապետական ջոկատներն ընդգրկված են նաեւ հանցագործությունների կանխարգելման գործում: Մասնավորապես, Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր խնդիր դարձած բնակարանային գողությունների ակտիվացման պայմաններում ջոկատայինները կանխարգելիչ աշխատանք են իրականացնում համապատասխան տեղամասերում:
Ֆրանսիացի գործընկերները հայկական պատվիրակության անդամներին ներկայացրին հատուկ տեխնիկան, ոստիկանական սպառազինությունն ու պաշտպանական միջոցները, գործողությունների ընթացքում օգտագործվող տրանսպորտային միջոցները եւ այլն:
Հետաքրքիր էր մեր պատվիրակության այցը Ֆրանսիայի Շարժական ժանդարմերիայի զրահավորման խմբավորում, որտեղ հրամանատար, գնդապետ Քսավյե Լըժոնը ներկայացրեց կառույցի պատմությունը, խմբավորման կառուցվածքը, գործառույթները, հատուկ միջոցները: Խմբավորումը, որն ունի 13 հազար զինծառայող, կազմավորվել է 1934 թվականին, փարիզյան խռովության օրերին, եւ այսօր օգտագործվում է ոչ միայն որպես ոստիկանության օժանդակ ուժ հասարակական կարգի պահպանման ընթացքում, այլեւ մասնակցում է խաղաղապահ գործողությունների աշխարհի թեժ կետերում՝ Կոսովո, Աֆղանստան, Կոտ դ[ Իվուար: Ներկայումս 40 ֆրանսիացի ժանդարմ գործուղված են Կենտրոնական Աֆրիկա:
Հայ ոստիկաններն այցելեցին Շարժական ժանդարմերիայի խմբավորման թանգարան, մասնակցեցին տեխնիկայի եւ հատուկ միջոցների անշարժ ցուցադրությանը, գնահատեցին ֆրանսիացիների՝ հատուկ միջոցներին, մասնավորապես ռետինե մահակին տիրապետելու հմտությունը, որն, ի դեպ, լայնորեն կիրառվում է զանգվածային անկարգությունների ընթացքում ագրեսիվ իրավախախտներին չեզոքացնելու նպատակով:
Մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը վերադարձավ Երեւան: