ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ/

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ/

Օգոստոսի 9-ին աշխատանքային այցով Վրաստան մեկնեց ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:
Պատվիրակությանը վրաց գործընկերները դիմավորեցին հայ-վրացական սահմանակետում և ուղեկցեցին Թբիլիսի:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:
Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու իրավապահ կառույցների համագործակցության ներկա վիճակին ու հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ:
Կողմերը նշեցին, որ անհրաժեշտ է նոր թափ հաղորդել Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության փոխգործակցությանը, պետք են գործնական քայլեր՝ համագործակցությունն ամենօրյա համատեղ աշխատանքի վերածելու համար:
Մասնավորապես, ընդգծվեց երկու գերատեսչություններում ընթացող բարեփոխումների ընթացքի և արդյունքների քննարկման ու լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Որոշվեց ակտիվացնել աշխատանքը կոնկրետ ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ: 
Այդ պայմանավորվածության շրջանակներում առաջիկա օրերին Հայաստան կժամանեն Վրաստանի ՆԳ նախարարության արտաքին ծառայության, մասնավորապես՝ պարեկային ծառայության ներկայացուցիչները՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ փորձի փոխանակման:
Պատվիրակությունների աշխատանքային հանդիպումից հետո տեղի ունեցավ  ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու առանձնազրույցը:
ՀՀ ոստիկանության պատվիրակության անդամները ծանոթացան Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատանքային, ֆիզիկական պատրաստության ու հանգստի պայմաններին:
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելեց Վրաստանի ՆԳ նախարարության Վաքե-Սաբուրթալիի շրջանային բաժին, որտեղ ծանոթացան աշխատանքային պայմաններին, զինանոցին, տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպման ընթացքին: 
Ուշագրավ էր այցելությունը, մասնավորապես, Վրաստանի ՆԳ նախարարության «112» ծառայություն, որտեղ կենտրոնացվում է ոստիկանության ստորաբաժանումներից, հրշեջ և փրկարար ծառայություններից, բուժհաստատություններից, ինչպես և քաղաքացիներից  ստացվող ողջ ինֆորմացիան՝ օրական 20-25 հազար ահազանգ: Օպերատորներն այդ տեղեկատվությունը մշակում և հասցեագրում են համապատասխան ստորաբաժանումներին՝ կոնկրետ գործողություններ ձեռնարկելու համար:
Օպերատորների մյուս խումբն իրականացնում է տեսադիտարկում՝ դիտարկման սարքերի միջոցով մշտապես հսկողության տակ պահելով իրավիճակը ինչպես մայրաքաղաքաի փողոցներում, այնպես էլ հասարակական վայրերում:
Աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ոստիկանության պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան համապատասխան ոլորտների վրաց պատասխանատուների հետ, քննարկվեցին համագործակցության որոշակի բնագավառներ ու ծրագրեր:
Չնայած նախկինում էլ եղել էին երկու երկրների իրավապահ կառույցների ներկայացուցիչների փոխայցելություններ, բայց այս աշխատանքային այցն աննախադեպ էր՝ թե՛ քննարկված խնդիրների շրջանակով, թե՛ գործնական պայմանավորվածություններով, թե՛ փոխըմբռնման ջերմ ու անկեղծ մթնոլորտով, ինչը տեսանելի է դարձնում երկու իրավապահ կառույցների համագործակցությունը գործընկերության և համատեղ սերտ աշխատանքի վերածելու հեռանկարը: 
Թբիլիսյան այցից հետո ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու ողեկցությամբ  այցելեց Աջարիա, որտեղ հանդիպումներ ունեցան կառավարության անդամների և իրավապահ կառույցների պատասխանատուների հետ:
Օգոստոսի 11-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձավ Երևան: