ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության մեկնաբանությունը ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի ինտերնետային կայքէջում զետեղված հայտարարության վերաբերյալ

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի www.policemonitoring.org  ինտերնետային կայքէջում 25.09.2014 թ. զետեղված հայտարարությունը հերթական փորձ է խեղաթյուրել փաստերը: 
Հարկ է նշել, որ  դիտորդների խմբի կողմից ՀՀ ոստիկանության պետի 14.01.2005 թ. թիվ 1-Ն հրամանով հաստատված «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգ»-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները կրում են կամայական բնույթ և հակասում իրավական ակտերին:
Նշված առաջարկությունները մանրակրկիտ ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության շտաբում և իրավաբանական վարչությունում, որոնց վերաբերյալ տրվել են հիմնավոր և սպառիչ մեկնաբանություններ, սակայն դիտորդների խումբը հղում չկատարելով որևէ իրավական ակտի և չներկայացնելով կոնկրետ և հիմնավոր փաստարկներ՝ հայտարարություն է տարածել, որ ոստիկանությունն առանց հիմնավոր մեկնաբանությունների մերժել է իրենց կողմից ներկայացված առաջարկությունները (տես` 20.08.2014 թ. www.police.am  ինտերնետային կայքէջում):
Դիտորդների խումբը չհամակերպվելով իրավական ակտերից բխող ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունների հետ, ցավալի է ընդունում իրականությունը և հերթական անգամ անպատասխանատու ու չհիմնավորված հայտարարություններ տարածում՝ այն դարձնելով գործելաոճ:
ՀՀ ոստիկանության համար անհասկանալի և տարօրինակ է դիտորդների խմբի նման մոտեցումը, խումբը կարծես զբաղված է ոչ թե իր առջև դրված հիմնախնդիրներով, այլ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություններ տարածելով, ինչի ապացույցն է 2014 թ. սեպտեմբերի 12-ին www.policemonitoring.org կայքէջում զետեղված հայտարարությունը, որի կապակցությամբ ոստիկանության կողմից տրվեց պարզաբանում՝ ներկայացնելով անհերքելի փաստեր (տես՝ 12.09.2014 թ. www.police.am  ինտերնետային կայքէջում):       
Դիտորդների խումբը ցույց է տալիս, թե մտահոգված է ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պահպանմամբ, սակայն այցելությունների ընթացքում արձանագրված թերություններն ու խախտումներն անմիջապես չի ներկայացնում ՁՊՎ վարչակազմին՝ դրանք տեղում վերացնելու և շտկելու համար, ինչը կնպաստի ձերբակալված անձանց իրավունքների պահպանման արդյունավետությանը:
Հասարակությանը չապակողմնորոշելու և չհիմնավորված հայտարարություններ տարածելու գործելաոճից զերծ պահելու համար՝ դիտորդական խմբին հորդորում ենք լիարժեք և մանրակրկիտ ուսումնասիրել ոստիկանության կողմից ներկայացված մեկնաբանությունները՝ հիմնվելով իրական փաստերի վրա ու ղեկավարվելով իրավական ակտերով սահմանված պահանջներով:
 
ՀՀ ոստիկանության շտաբ