1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության հայտարարությունը ընտրական գործընթացների առնչությամբ ընտրապայքարի մասնակիցների և քաղաքացիների սահմանադրական իրավունքների ապահովման վերաբերյալ

17.01.2013 19:52 Ընտրություններ
ՀՀ ոստիկանությունը, կարևորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքը, քաղաքացիների, այդ թվում ՀՀ Նախագահի թեկնածուների իրավունքների լիարժեք կենսագործման անհրաժեշտությունը, փաստում է իր պարտականությունը, իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ուղղված իրեն հասցեագրված դիմումների և բողոքների քննության պատշաճ ընթացակարգի ապահովմանը, ընտրական գործընթացներին առնչվող խոչընդոտների վերացմանը, հասարակական կարգի պահպանությանը, ժողովրդավարական հասարակությանը հարիր ընտրական միջավայրի և մթնոլորտի ձևավորմանը:
ՀՀ ոստիկանության կազմակերպական, մասնագիտական և մարդկային ողջ ներուժն ուղղվելու է ՀՀ Սահմանադրության և օրենքներով երաշխավորված` ընտրելու և ընտրվելու իրավունքի անշեղ իրականացմանը, առանց որևէ տարբերակման, բոլոր քաղաքացիների իրավունքների իրականացման ապահովմանը: ՀՀ ոստիկանությունը, մասնավորապես, իր պատրաստակամությունն է հայտնում երաշխավորելու ՀՀ Նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը, ըստ իրենց դիմումի տրամադրելով ուղեկցող ծառայողներ, ապահովելով նախընտրական հանդիպումների բնականոն ընթացքը, պատշաճ կարգուկանոնը այդ հանդիպումների ժամանակ:
Ընտրական գործընթացների անբաժանելի մասն է հավաքների անցկացումը: Հաշվի առնելով այս հիմնարար սահմանադրական իրավունքի նշանակությունը հատկապես ընտրությունների փուլում՝ ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է հանրությանը, որ, հավատարիմ մնալով իր որդեգրած և իրեն բազմիցս արդարացրած գործելակերպին, ՀՀ Սահմանադրության և «Հավաքների ազատության մասին» օրենքի շրջանակներում անվերապահորեն ապահովելու է բոլոր հավաքների անցկացումը: 
ՀՀ ոստիկանությունը գոհունակությամբ փաստում է, որ Հայաստանում սկսել է ձևավորվել հավաքների ազատության կենսագործմանը նպաստող հասարակական միջավայր, առաջացել է փոխգործակցության և համերաշխության ապահովման հանրային հրամայական, որի պահպանումը թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, թե իշխանությունների գերխնդիրն է: Միայն այս միջավայրն է, որ ունակ է լինելու գործուն, իրական երաշխիք տարաբնույթ միջադեպերի և հնարավոր խախտումների կանխման համար:
  ՀՀ ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին հայցել և ստանալ ոստիկանության ծառայողների աջակցությունն ընտրական գործընթացներում իրենց կողմից կարևորվող բոլոր հարցերով, քանզի ոստիկանությունը կոչված է ծառայելու մեր հասարակությանը, նրա պահանջների և խնդիրների լուծմանը:
 
ՀՀ ոստիկանություն