ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

21.01.2014 17:13 Տարի
ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
2013 թվականին ՀՀ ոստիկանությունը օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։
Ոստիկանության համակարգում շարունակվող գործընթացները միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմանը: 
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 16,2%-ով (2012թ.` 15776, 2013թ.` 18333): Դրա հետ մեկտեղ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 16,7%-ով (156-130): 
Նվազել են նաև սպանության (50-48), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1640-1412), կողոպուտի (247-184), տրանսպորտային միջոց փախցնելու (61-51) և խուլիգանության (189-185), այդ թվում` զենքի գործադրմամբ (33-32) դեպքերը:
Հանցագործությունները հիմնականում աճել են բնակարանային գողության (1054-1323), յուրացման կամ վատնման (179-210), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (960-1050) դեպքերով:
Հայտնաբերվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 433 դեպք, ինչը 2,4%-ով ավել է, քան նախորդ տարում (423): Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիները կամավոր ներկայացրել են 792 միավոր հրազեն:
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում` հանրապետությունում 2,3%-ով նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (11719-11446)։ Տեղի է ունեցել կրկնահանցագործություների զգալի նվազում՝ 114-ով (441-327):
Որպես դրական միտում պետք է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում 175-ով կամ 26,1%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (669-494):
Միևնույն ժամանակ` 0,7%-ով (80,1%-ից 80,8%) աճել է առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը:
Ըստ առանձին հանցատեսակների` 2012 թ. համեմատությամբ բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանության (62,0%-ից 72,9%), սպանության փորձի (88,0%-ից 92,0%), բռնաբարության և բռնաբարության փորձի (84,2%-ից 100%), մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման (95,1%-ից 95,4%), պետական գույքի գողության (73,5%-ից 76,4%) և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու (2,1%-ից 6,7%) դեպքերով: 
Միևնույն ժամանակ` բացահայտման աշխատանքների արդյունավետությունը հիմնականում նվազել է անձնական գույքի ավազակության (71,4%-ից 63,0%), կողոպուտի (60,3%-ից 50,0%), գողության (64,8%-ից 52,1%) և տրանսպորտային միջոց փախցնելու (82,0%-ից 74,5%) դեպքերով: 
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 14 դեպքով կամ 11,5%-ով (122-136):
Անդրադառնալով լատենտային հանցատեսակներին հարկ է նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերման թիվն աճել է 83-ով կամ 7,3%-ով (1139-1222), իսկ թմրամիջոցների իրացման հայտնաբերումը՝ 12-ով կամ 2,3%-ով (515-527): Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 357 դեպքով կամ 46,4%-ով (770-1127): 2013 թ. ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 782 հանցագործության դեպք, ինչը 39,4%-ով ավել է քան 2012 թ. (561), ընդ որում, նշված հանցագործություններից 269-ը կամ 34,4%-ը ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից:
2013 թ. ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 14 դեպք, որից 8-ը` կանանց պոռնկության շահագործման, այդ թվում` 2 անչափահասների, 1-ը` պոռնկության և աշխատանքային շահագործման, 3-ը` անչափահասների, 1-ը` չափահասի աշխատանքային շահագործմանը մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, 1-ը` օրգաններ և հյուսվածքներ վերցնելուն հարկադրելու  դեպք:   
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող և հետախուզվող անձանց 33,0%-ը (2012 թ. 31,6%-ը) /չհաշված զորակոչից խուսափողներին/: 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական, ինչպես նաև Ինտերպոլի ԱԿԲ-ն իրենց առջև դրված խնդիրներն իրականացրել են լիարժեքորեն և ամբողջ ծավալով, նկատելի ներդրում են ունեցել  հանցագործությունների բացահայտման, քննությունից և դատից խուսափող անձանց հետախուզման աշխատանքներում:
ՀՀ ոստիկանության նախաքննության մարմինը, գործելով զգալի ծանրաբեռնվածությամբ, կարողացել է ապահովել նախաքննության ընթացքում մարդու իրավունքների պահպանումը և օրիկանության ամրապնդումը: 
Հաշվետու ժամանակահատվածում հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման ոլորտում ընդգրկված ծառայությունները պատշաճ կերպով կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Վերջիններիս կողմից ապահովվել է հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն բազմաթիվ քաղաքական և հասարակական զանգվածային միջոցառումների ընթացքում:  
Պետական պահպանության գլխավոր վարչությունը զգալի աշխատանք է իրականացրել պետական և կարևորագույն օբյեկտների պահպանության հուսալիության ամրապնդման, ծառայության կազմակերպման և անձնակազմի զգոնության բարձրացման ուղղությամբ, ինչի շնորհիվ հաշվետու ժամանակահատվածում պահպանվող բնակարաններից հափշտակության դեպքեր չեն գրանցվել:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից զգալի կազմակերպչական և կանխարգելիչ աշխատանքներ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ, այդ թվում` նոր արագաչափ և տեսանկարահանող սարքերի շահագործմամբ: 
Տրանսպորտային հոսքերի շարունակական աճի հետ մեկտեղ` որոշակիորեն բարձրացել է վթարայնության մակարդակը. հանրապետության տարածքում արձանագրվել է 2824 ճանապարհատրանսպորտային պատահար (2602), զոհերի թիվն ավելացել է 5-ով: 
Անձնագրային և վիզաների վարչության ծառայությունը 2013 թվականին շարունակել է համակարգի բարեփոխումների իրականացմանը միտված աշխատանքները` ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով:
ՀՀ ոստիկանությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: Ընդհանուր առմամբ` ՀՀ ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 845 ծառայող: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, որի արդյունքում դատապարտվել է 10 ծառայող: 
ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունները հաշվետու տարում ձեռնարկել են կազմակերպչական բազմաբնույթ միջոցառումներ` համակարգը արդի պահանջներին համապատասխան վերակառուցելու, բարեփոխումների ծրագրի իրականացումը հաջողությամբ շարունակելու, ոստիկանության մարմինների գործունեության իրավական դաշտը կանոնակարգելու, պետական միջոցների կառավարման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, կադրերի հետ տարվող աշխատանքները և ուսուցման գործընթացը կատարելագործելու, անձնակազմի մասնագիտական և ֆիզիկական պատրաստականության, ինչպես նաև առողջական վիճակը բարելավելու, ֆինանսական և նյութատեխնիկական ապահովման, հասարակայնության հետ կապն ամրապնդելու, ոստիկանության ստորաբաժանումների գործունեությունը հանրությանը ներկայացնելու, կատարված աշխատանքները օպերատիվորեն, օբյեկտիվ, բաց և թափանցիկ, լուսաբանելու, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։