ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ
                        16.02.2013 14:13
                        Ընտրություններ
                                                                                                                                            
                    
                                                            ՀՀ Նախագահական  ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով, փետրվարի 16-ի դրությամբ, քննարկվել և քննարկման փուլում է գտնվում  45 դեպք, որից  որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 7 դեպքով  որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 36 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, իսկ 1 դեպքով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է տարածքային դատախազություն` քննարկման:
                                            
 
    					 
    					 
    					 
    					 
    					