Հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 28-ին, ժամը 19.00-ին, Խաչփար գյուղի Կենտրոնական փողոցից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Ավետիք Ա.-ն, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: