1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Զվարթնոց» օդանավակայանում Հունաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից նշված օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 1969 թ. ծնված Նիկոլայ Կ.-ն, ինքը և Հունաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլաոս Կ.-ն, որը ապրիլի 7-ից Հունաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Հունաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին, 12-րդ, 13-րդ հոդվածի «ֆ» կետի, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 26-րդ հոդ. 1-ին մասի «ա» կետի, 27-րդ, 45-րդ, 51-րդ, 52-րդ, 60-րդ, 63-րդ, 79-րդ հոդ., 374-րդ հոդ. «դ», «ե» կետերի, 372-րդ հոդ. 1-ին մասի /նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես խոշոր չափերի գողություն, որի արդյունքում գողացված իրերի արժեքը գերազանցել է 120.000 եվրո/ մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նիկոլայ Կ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին, ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: