ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ամփոփ տեղեկատվություն 2014 թ. 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքների արդյունքում այլ երկրների իրավապահ մարմինների կողմից հետախուզվողների հայտնաբերման, ձերբակալման և հանձնման վերաբերյալ

Ամփոփ տեղեկատվություն 2014 թ. 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքների արդյունքում այլ երկրների իրավապահ մարմինների կողմից հետախուզվողների հայտնաբերման, ձերբակալման և հանձնման վերաբերյալ

2014 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում հայտնաբերվել և ձերբակալվել է 123 անձ, որոնք հետախուզվում էին այլ երկրների իրավապահ մարմինների կողմից: Նրանցից`
- 112-ը` ԱՊՀ անդամ երկրների (103 ՌԴ, 4 Բելառուս, 3 Վրաստան, 1 ՈՒկրաինա, 1
  ՈՒզբեկստան),
- 4-ը Լեհաստանի,
- 3-ը` ԱՄԷ-ի,
- 2-ը` ԱՄՆ-ի,
- 1-ը Չեխիայի,
1-ը` ԻԻՀ-ի իրավապահ մարմինների կողմից:
Նշված ժամանակահատվածում ՀՀ-ից այլ երկրներ են հանձնվել 13 հետախուզվողներ, որոնցից 2 անձ` ՌԴ, 2 անձ` ԻԻՀ, և մեկական անձ` Վրաստան, Շվեդիա, Հարավային Կորեա, Թուրքիա, Բելգիա, Բուլղարիա, Ռումինիա, ԱՄՆ և Գերմանիա:
ԱՊՀ անդամ երկրների կողմից հայտնաբերվել և ՀՀ է հանձնվել 24 անձ, որոնցից` 19 անձ ՌԴ-ից և մեկական անձ` Վրաստանից, Հունաստանից, Ավստրիայից, Բելգիայից և Ղազախստանից:
ՀՀ հանձված անձանցից 6-ը հետախուզվում էին խարդախության, 4-ը` սպանության, 2-ը` գողության, 2-ը` առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը` ավազակության, 2-ը` ժամկետային զինծառայությունից խուսափելու, 1-ը` ինքնիրավչության, 1-ը` դասալքության, 1-ը` խուլիգանության, 1-ը` առողջությանը միջին վնաս պատճառելու, 1-ը` զենքի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման, իրացման, պահման, տեղափոխման և կրման, 1-ը` թմրամիջոցների ապօրինի շրջանառության և 1-ը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման համար:
Տվյալ ժամանակահատվածում, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով, ՌԴ է մեկնել ՀՀ ոստիկանության մեկ օպերատիվ խումբ, իսկ ՀՀ են ժամանել 2 օպերատիվ-հետախուզական խմբեր` ՌԴ-ից և 1 օպերատիվ-հետախուզական խումբ` Ղազախստանի Հանրապետությունից:

ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ