1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հետախուզվում էին ՌԴ իրավապահների կողմից

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, մարտի 14-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արմավիրի մարզի Դաշտ գյուղից բերման են ենթարկել 45-ամյա Կարեն Գ.-ին, որը հունվարի 7-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

***

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 14-ին, ժամը 11.30-ին, Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցից բերման են ենթարկվել 29-ամյա Մկրտիչ Ռ.-ին, որը հունվարի 24-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի և ՆԳՎ Կույբիշևի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:

***

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 14-ին, ժամը 19.20-ին, Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղից բերման են ենթարկել 47-ամյա Տիգրան Ն.-ին, որը 2018թ. մայիսի 21-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Նիժեգորոդսկի մարզի ՆԳՎ Դերժինսկ քաղաքի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (ծանր մարմնական վնասվածք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: