Հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից

Նոյեմբերի 8-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ բաժին է ներկայացել հոկտեմբերի 20-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի Պուշկինսկի մունիցիպալ վարչության ՔՀԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1989 թ. ծնված Արամ Ս.-ն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: