Հետախուզվում էին սպանության մեղադրանքով
Հոկտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանության ծառայողները Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արայիկ Գ.-ին և 1986 թ. ծնված Արծրուն Գ.-ին, որոնք ս/թ սեպտեմբերի 3-ից ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էին սպանության մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: