Հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 31-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Կոտայքի բաժին է ներկայացել 30-ամյա Ստեփան Ս.-ն, որը 2020 թ. մարտի 16-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					