Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
 
                                            Ոստիկանության Մաշտոցի բաժնի և ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի սովորողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 14-ին բաժին է ներկայացել 38-ամյա Աննա Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					