ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ԿԱՄԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 8-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Աշոտ Ա.-ն, որը 2018թ. հունիսի 27-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը) մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
