Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 23-ին բաժին է ներկայացել 31-ամյա Արման Ղ.-ն, որը հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					