Հետախուզվողը ներկայացավ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 30-ին բաժին է ներկայացել 43-ամյա Վալերի Թ.-ն, որը ապրիլի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Վալերի Թ.-ն ներկայացվել է դատարան:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
