Հետախուզվող՝ Բագրատաշենում
Մայիսի 8-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կորյուն Ի.-ին, որը 2012 թ. ապրիլի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
