Հետախուզվող՝ Ամստերդամ-Մոսկվա-Երևան չվերթով
Հենրիկ Գրիգորյանը ինտերնետային կայքերից գնել է ԱՄՆ քաղաքացիներին պատկանող և Նահանգների բանկերում սպասարկվող բանկային գողացված պլաստիկ քարտերի տվյալներ, այնուհետև ինտերնետային կայքում այլ անձանց տվյալներով բացել է վիրտուալ հաշիվներ: Գողացված քարտերում եղած գումարները փոխանցել է վիրտուալ հաշիվների վրա, հետո այդ հաշիվներից փոխանցել իր էլեկտրոնային հաշվին և փողը կանխիկացնելու ուղիներ որոնել: Մոտ ինն ու կես միլիոն դրամ կանխիկացրել է բուքմեյքերական համակարգերում խաղադրույքներ կատարելով, ծանոթների բջջային հեռախոսները լիցքավորելով, նաև քննությամբ դեռ չպարզված այլ եղանակներով:
Հենրիկ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը:
