Հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան
Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.10-ին, Երևանի Թումանյան փողոցում ոստիկանության ծառայողներին   է մոտեցել  մի տղամարդ և մատնացույց անելով 1983 թ. ծնված Սերգեյ  Խ.-ին`  հայտնել, որ նա սեպտեմբերի 21-ին, ժամը 23.10-ին, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի հատման մասում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի: 
Նույն օրը, ժամը 00.15-ին, Սերգեյ  Խ.-ն Թումանյան փողոցից  բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					