Հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 33-ամյա Քեթրին Վ.-ն: Նա նոյեմբերի 3-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					