Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Հացիկ գյուղում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 15-ին Արմավիրի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 54-ամյա Քյարամ Մ.-ին, որը 2021 թ. ապրիլի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: