1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով

Հունվարի 21-ին, ժամը 22.50-ին,  ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արբաթ գյուղի դաշտերում ծեծի են ենթարկել 1958 թ. ծնված Հայկանուշ Ն.-ին, որը «գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ  տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի` Հայկանուշ Ն.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Մասիսի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկանուշ Ն.-ին ծեծի  ենթարկել և վնասվածքները պատճառել է 1993 թ. ծնված Թովմաս Վ.-ն: Նա հունվարի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ազատաշեն-Արբաթ ճանապարհի դաշտում  ուրագով հարվածներ է հասցրել Հայկանուշ Ն.-ի գլխին, փորձել ձեռքերով շնչահեղձ անել նրան, սակայն վերջինս ուշագնաց է եղել և Թովմաս Վ.-ն, մտածելով, որ Հայկանուշ Ն.-ն մահացել է, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և նրան թողնելով` հեռացել է:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Թովմաս Վ.-ն  ունի առողջական խնդիրներ, ունենում է հոգեկան ցնցումներ, ներկայումս գտնվելով հոգեմետ դեղորայքի ազդեցության տակ, ի վիճակի չի քննչական գործողություններին մասնակցելու և Մասիսի կենտրոնական հիվանդանոցի ուղեգրով` տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց:
Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: