Հարուցվել է երրորդ քրեական գործը
Մայիսի 5-ին, Արագածոտնի մարզի բնակիչ Սերյոժա Ս.-ն Երևան քաղաքի ավագանու ընտրությունների  ժամանակ չպարզված ընտրական տեղամասում քվեարկել է այլ անձի փոխարեն, որից հետո ժամը 18-ի սահմաններում գնալով Անդրանիկի 4 հասցեում գտնվող թիվ 7/18 ընտրական տեղամաս, փորձել է կրկին անգամ քվեարկել այլ անձի փոխարեն, սակայն դա նկատել է ընտրական հանձնաժողովի անդամը և թույլ չի տվել Սերյոժա Ս.-ին քվեարկել, ինչի հետևանքով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին: 
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 153 և 34-153 հոդվածներով:
Կատարվում է նախաքննություն:

 
    					 
    					 
    					 
    					 
    					