1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանցանք կատարածներ և փախուստի դիմածներ. բոլորին սպասում է հատուցման ժամը

Հանցանք կատարածներ և փախուստի դիմածներ. բոլորին սպասում է հատուցման ժամը
Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.20-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1991 թ. ծնված Գուրգեն Բ.-ն, որը մայիսի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով: 
 
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց»  օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Թալինի բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Սևակ Շ.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով:
 
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Ավետ Հ.-ն, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին և 258 հոդվածի /խուլիգանությունը/ 4-րդ կետերի մեղադրանքով:
 
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Լևոն Չ.-ն, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի /խուլիգանությունը/ և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասիության դատարանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով:
 
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, Հացառատ թաղամասում հայտնաբերվել և ոստիկանության Գավառի բաժին բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Տիգրան Գ.-ն, որը հոկտեմբերի 1-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
 
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 06.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին է ներկայացել 1970 թ. ծնված Արմենուհի Ս.-ն, որը 2004 թ. հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի, 325 հոդվածի 1-ին մասի, 34-38-262, 38-262 և 262 հոդվածների մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: