Հանրային քննարկում
 
                                            Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել են «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերը: ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի դեկտեմբերի 1-ից 16-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում: 
Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք դիմել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչություն 010-59-64-01 հեռախոսահամարով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					