1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 29-ին, ժամը 17.00-ին, 1961 թ. ծնված Սուսաննա Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի մեկփողանի հրացան և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 54 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ ամուսնուն:

***

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 16.30-ին, 1950 թ. ծնված Արփենիկ Ե.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, հակատանկային ականի պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ պահունակ և տարբեր տրամաչափի 80 փամփուշտ ու հայտարարել, որ դրանք պատկանել են 1993թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանի պաշտպանական մարտերի ժամանակ զոհված որդուն:

***

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 12.40-ին, 1989 թ. ծնված Կարեն Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն 1 ատրճանակ, ինքնաձիգի 2 պահունակ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 30 և 5.6 մմ տրամաչափի 4 փամփուշտ ու հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ պապին, որը ձեռք էր բերել 1990թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: