ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Հանդիպում Եվրոպական Միության պատվիրակության հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09.09.2019 20:12 Պաշտոնական

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունեց Եվրոպական Միության պատվիրակությանը՝ ղեկավար Կեստուտիս Լանչինսկասի գլխավորությամբ:Պատվիրակության այցի նպատակն էր Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում փորձագիտական ուսումնասիրություն իրականացնել ՀՀ ոստիկանության գործունեության իրավական շրջանակի, ինստիտուցիոնալ կառուցվածքի, իրականացվող բարեփոխումների կարիքները նախնական գնահատելու համար, որպեսզի հնարավոր լինի որոշել Եվրոպական Միության կողմից աջակցության առաջնային ոլորտները:Ողջունելով հյուրերին` ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը կարևորեց Եվրոպական Միության հետ ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը և հույս հայտնեց, որ համագործակցությունն ավելի կամրապնդվի ու կզարգանա: Ոստիկանության պետի տեղակալը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ սկսած օրենսդրականից մինչև կառուցվածքային փոփոխությունները, հանգամանալից անդրադարձավ առաջիկայում նախատեսվող շարժական պարեկային ծառայության կազմավորման և ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման գործընթացին:Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում կարևոր է փորձի փոխանակումը իրավապահ մարմինների հետ՝ համակարգային բարեփոխումների, կրթական, հասարակական կարգի ապահովման և մի շարք այլ բնագավառներում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: