ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ


ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի` «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) 2018/2019 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է 15 տեղ:

Ուսման տևողությունը 2,5 տարի է, ուսուցման կիսամյակային վարձավճարը` 250.000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչև նրանց որպես մագիստրատուրայի 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչև փաստաթղթերը հանձնելը: Մագիստրատուրայի ուսումնական պլանով նախատեսված ողջ դասընթացը և ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության մագիստրոսի աստիճան և տրվում պետական նմուշի դիպլոմ:

1. Հեռակա վճարովի ուսուցմամբ մագիստրատուրա ընդունվելու համար կարող են դիմել իրավագիտության բակալավրի աստիճան (պետական նմուշի դիպլոմ) ունեցող անձինք:

2. Դիմորդը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում լրացնում է ինքնակենսագրություն և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի անունով դիմում` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
- անձնագիր (բնօրինակ և պատճեն),
- իրավագիտության բակալավրի պետական նմուշի դիպլոմի և դրա հավելվածի բնօրինակները և պատճենները (oտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն uտացածների համար` փաuտաթուղթ նրանց կրթության համարժեքության մաuին),
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
- 3 x 4 սմ չափսի 4 լուսանկար:

3. Մագիuտրատուրայի ընդունելության կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:

4. Մագիuտրատուրայի ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով, մրցույթն անցկացվում է` հաշվի առնելով հետևյալ չափանիշների առաջնահերթությունը.
1) բակալավրիատում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը.
2) մաuնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը.
3) տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատանքների, թեզիuների և զեկուցումների առկայությունը.
4) ոչ մաuնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը:

5. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնում սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն: Ընդունելության համար անցկացվող հարցազրույցը տեղի կունենա ՀՀ ոստիկանության կրթահամալիրում նոյեմբերի 12-ին` ժամը 11.00-ին:

Հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: Տեղեկությունների համար զանգահարել 010-77-80-33 հեռախոսահամարով կամ այցելել www.edupolice.am կայք:


ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ