Հայտնաբերվեց Քանաքեռ ՀԷԿ-ի մոտ
Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Քանաքեռ ՀԷԿ-ի մոտից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արման Ֆ.-ն, որը օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
