1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել են հետախուզվողներ

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի ՔՀ խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 1-ին, ժամը 10.20-ին, Նուբարաշենի խճուղուց բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Հովսեփ Հ.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հուլիսի 1-ին, ժամը 17.15-ին, Երևանի Անդրանիկի փողոցի 28 շենքից բերման են ենթարկել 1952 թ. ծնված Տալիսկա Պ.-ին, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին  մասի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 1-ին, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Գագիկ Բ.-ն, որը հունիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  258 հոդվածի /խուլիգանություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Մալաթիայի բաժնի  ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 1-ին, ժամը 22.30-ին, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Արա Խ.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի  /խարդախություն/ 1-ին մասի և 345 հոդվածի /արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները/ 1-ին մասի մեղադրանքով: 
 
***
 
Հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները  Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 12 շենքից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ղ.-ին, որը հունիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: