ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին' ժամը 09.00-ից մինչև 12.00-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Իսահակյան փողոցի հատվածը, իսկ 12.00-ից մինչև 18.00-ը' Իսահակյան փողոցից Սայաթ-Նովայի պողոտայի հատվածը: