ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ (հաստատված է պարզեցված ընթացակարգի հանձնաժողովի 2012 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 1 արձանագրությամբ)

05.12.2012 16:14 Գնումներ
Պարզեցված ընթացակարգի ծածկագիրը` ՀՀ ԿԱ Ո ՊԸԱՇՁԲ-2012/2-ՋԳ
Պատվիրատուն` ՀՀ ԿԱ ոստիկանությունը, որը գտնվում է Նալբանդյան 130 հասցեում, հայտարարում է պարզեցված  ընթացակարգ։
Պարզեցված ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՃՈ Երևանի ՀՔԲ-ի համար նոր ջրագծի անցկացման աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։
<<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պարզեցված ընթացակարգի հայտեր կարող են ներկայացնել բոլորը, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։
Պարզեցված ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն` պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։ 
Հաղթող մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ 
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 10-րդ օրը ժամը 11:00-ն։ Ընդ որում փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ 
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։ 
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։ 
Պարզեցված ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Նալբանդյան 130 հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարությունը հրապարակման օրվանից հաշված 10-րդ օրվա ժամը 11:00-ն և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։ 
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները  ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն`  ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրկանացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։
Մասնակիցների որակավորման տվյալների`  ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն  ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող` Ա. Կոթողյանին:
Հեռախոս`59-67-89։ Էլ.փոստ` police-gnumner@rambler.ru:
Այլ անհրաժեշտ տեղեկություններ`ՀՀ ԿԱ ոստիկանության տնտեսական վարչություն։
Պատվիրատու` ՀՀ ԿԱ ոստիկանություն։