ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Այսուհետ մեքենայի համարանիշերի կորստի կամ հափշտակության դեպքում նույն համարանիշերը վերականգնվում են

Մեր թողարկումներում բազմիցս անդրադարձել ենք դեպքերի, երբ հանցամիտները տեղեկացված լինելով, որ մեքենայի երկու համարանիշերի կորստի դեպքում նույն համարը վերականգնել հնարավոր չէ, գողացել են թանկարժեք, որոշ դեպքերում՝ մի քանի միլիոն դրամ արժողությամբ, այսպես ասած` «գոլդ» համարանիշեր և «Տելեգրամի» միջոցով կապ հաստատելով տերերի հետ՝ պահանջել գումար՝ դրանք վերադարձնելու դիմաց: Քաղաքացիների դիմում-բողոքները հաշվի առնելով` հուլիսի 15-ից զույգ համարանիշերի կորստյան դեպքում սեփականատիրոջը նույն տվյալներով համարանիշեր տրամադրելու վերաբերյալ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն:
«Տրանսպորտային միջոցների հաշվառման և գրանցման ընթացակարգը կարգավորվում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքով և, ի կատարումն տվյալ օրենքի, կառավարության մի շարք որոշումներով, մասնավորապես՝ 1251-Ն որոշմամբ: 2021 թ. հուլիսի 15-ին փոփոխություններ են կատարվել կառավարության որոշման մեջ, որոնք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 16-ին: Կառավարության որոշմամբ թույլատրվել է 2020 թ. հունվարի 1-ից կորցրած կամ հափշտակված համարանիշերի փոխարեն տրամադրել դրանց կրկնօրինակը` համապատասխան արաբական թվով թվագրմամբ: Օրինակ, եթե ձեր մեքենայի համարնիշը գողացել են, կամ կորցրել եք և ցանկանում եք այն վերականգնել, ապա նույն հաշվառման համարանիշը ձեզ տրամադրվելու է հաշվառման համարանիշի համապատասխան մասում փոքրիկ արաբական թվի թվագրմամբ»,-մեզ հետ զրույցում ասաց ՃՈ հաշվառման քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ Արմեն Սարգսյանը:
Ընթացակարգը նույնն է նաև կրկնվող կամ, այսպես ասած՝ թանկարժեք համարանիշերի կրկնօրինակները տրամադրելու դեպքում:
«Եթե դուք օրենքով սահմանված կարգով արդեն մեկ անգամ մեծ պահանջարկ կամ ցանկալի համարանիշի համար վճարել եք, ապա կրկնօրինակը վերականգնելու դեպքում չեք վճարելու: Վճարելու եք ընդամենը հաշվառման համարանիշ ստանալու համար պետական տուրք` 12 000 դրամ: Հոկտեմբերի 16-ից մեկնարկել է տարածքային հաշվառման քննական ստորաբաժանումներում կորած կամ հափշտակված համարանիշերի կրկնօրինակների տրամադրման գործընթացը: Ցանկացած քաղաքացի կամ իրավաբանական անձ կարող է դիմել հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանում՝ նշված գործընթացն իրականացնելու և կորցրած կամ հափշտակված համարանիշը վերականգնելու համար»,-մանրամասնեց Արմեն Սարգսյանը:
Այսպիսով, մեքնենաների տերերը նշված հանցավոր ոտնձգություններից պաշտպանված են: Եվ հանցամիտներն այլևս մեքենաների հաշվառման պետահամարանիշերը հափշտակելով` չեն կարող գումար շորթել: