Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Պողոս Խ.-ին, որը հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: