«Միցուբիշի Մոնտերո Սպորտ»-ը Ծովասարի գյուղամիջյան ճանապարհին կողաշրջվել է
Մարտի 13-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում «Միցուբիշի Մոնտերո Սպորտ» մակնիշի ավտոմեքենան Ծովասարի գյուղամիջյան ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
