ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այցելել է ոստիկանության կրթահամալիր

24.06.2021 13:43 Պաշտոնական

ՀՀ ոստիկանության պարեկային նոր ծառայության առաջիկա մեկնարկին ընդառաջ՝ ապագա պարեկային ծառայողների, պարեկային ծառայության ղեկավար կազմի թեկնածուների ուսումնական գործընթացի ամփոփման և դրա արդյունքներին ծանոթանալու նպատակով՝ հունիսի 24-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելեց ոստիկանության կրթահամալիր։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի, բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը շրջեց ոստիկանության կրթահամալիրում, հանդիպեց ապագա պարեկներին, ծանոթացավ ուսումնական գործընթացին։
Ոստիկանության, ինչպես և կրթահամալիրի ղեկավար կազմը վարչապետի պաշտոնակատարին ներկայացրին պարեկային ծառայության թեկնածուների ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանները և այդ ուղղությամբ արված աշխատանքները: Այդ գործում, բացի կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, ներգրավված են եղել նաև մրցութային կարգով ընտրված դասախոսներ և ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ներկայացվեցին նաև պարեկային ծառայության գործարկման ուղղությամբ կատարված աշխատանքները և ծառայության հաջող մեկնարկն ապահովելու համար առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:
Կառավարության անդամների ու ոստիկանության ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ այլ հարցեր։