ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության կրթահամալիր՝ կոչմանն արժանի կրթօջախ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2019-2020 թթ. ուսումնական տարվա ընդունելությանը ոստիկանության կրթահամալիրի դիմորդների զգալի աճ գրանցվեց։ Այսպես՝ ակադեմիայում առկա անվճար ուսուցման համար այս տարի դիմել է 104 մարդ՝ նախորդ տարվա 78-ի համեմատ, վճարովի ուսուցման համար դիմել է 67 դիմորդ՝ նախորդ տարվա 46-ի դիմաց, քոլեջ դիմել է 82 դիմորդ՝ նախորդ տարվա 65-ի դիմաց, ասպիրանտուրա` 6 մարդ՝ նախորդ տարվա 2-ին դիմաց։
Ի դեպ, կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման համար դիմողներից 54-ը, որոնցից 11-ը՝ գերազանց գնահատականներով, արդեն համալրել են կրթահամալիրում սովորողների շարքերը. նախորդ տարի ընդունվել էր 27 մարդ։
Ոստիկանությունն այսօր շարունակում է բարեփոխումների ընդգրկուն գործընթացը՝ առաջնորդվելով ժողովրդի հավատն ու վստահությունը ամրապնդելու սկզբունքով։ Արդյունքն ակնհայտ է։ Հասարակությունն առավել քան երբեւէ վստահում է ոստիկանությանը, համագործակցում: Ոստիկանության կրթահամալիր ընդունվել ցանկացողների՝ վերջին տարիների համեմատությամբ այս տարվա աննախադեպ բարձր ցուցանիշը նաեւ դրա հետեւանք է։ Ոստիկանության հեղինակության բարձրացումը չէր կարող դրականորեն չազդել կրթահամալիրի հանրային ընկալման վրա։
Մեզ հետ զրույցում նույնը հաստատեց նաև կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը։
Հարկ է նշել ոստիկանության կրթահամալիրում ուսումնառության գրավչությունն ապահովող մի շարք այլ հանգամանքներ ևս։
Մասնավորապես՝ առկա անվճար ուսուցման և քոլեջի սովորողներին տրվող նվազագույն աշխատավարձի չափով կրթաթոշակը, շրջանավարտներին որպես ոստիկանության սպա պարտադիր աշխատանքի նշանակելը, իսկ առկա վճարովի ուսուցման շրջանավարտներին ոստիկանության համարկարգում համապատասխան պաշտոնների նշանակման նախապատվությունը, հատուկ այնպիսի առարկաների դասավանդումը, որոնք համարժեք այլ բուհերի ուսումնական ծրագրերում ներառված չեն։
Որակյալ կադրերի պատրաստումը միշտ էլ ոստիկանության առանցքային խնդիրներից է։ Իսկ ոստիկանության ընդգրկուն բարեփոխումների արդի շրջանում այն հրամայական է, որովհետեւ հանրահայտ ճշմարտություն է՝ կադրերն են որոշում ամեն ինչ։ Հենց այս առումով ոստիկանության կրթահամալիրին լուրջ առաքելություն է վերապահված՝ բարձրակարգ կադրեր պատրաստել ոստիկանության գործունեության բոլոր ոլորտների համար։
Կրթության որակի բարձրացում, ուսումնական ծրագրերի արդիականացում, պրոֆեսորա-դասախոսական կազմի կատարելագործում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, սովորողների կենցաղային ու սոցիալական խնդիրների լուծում, կրթահամալիրի տարածքի և շինությունների բարեկարգոււմ, ներքին կարգապահության ամրապնդում. սրանք գործոններ են, որոնք գրավիչ են դարձնում ոստիկանության կրթահամալիրում սովորելը, կրթահամալիրը դարձնում կոչմանն արժանի կրթօջախ։